Երգիչ-երգչուհիները բաց նամակ են հղել Փաշինյանին և Ավինյանին

Ակումբային երգիչ Մարկ Ալեքսն իր և կոլեգաների անունից դիմել է Նիկոլ Փաշինյանին և Տիգրան Ավինյանին՝ կապված արտակարգ իրավիճակում իրենց գործունեության սահմանափակման հետ։ Նա տարակուսանք է հայտնել՝ ինչու է հայաստանյան իրականությունում արգելք դրված ակումբային երգիչների գործունեության վրա։

Ալեքսն օրինակ է բերում՝ մերկապարուհիներին թույլատրվում է աշխատել, թեև նրանք սերտ շփվւմ են հաճախորդների հետ, այնինչ երգիչները մինիմալ են շփվում մարդկանց հետ։ Մարկը նաև նշել է՝ շնչավոր մարդիկ են, ինչպիսին են քաղաքացիներն ու պատգամավորները, ու նոյնպես ունեն ընտանիքներ ու կենսական կարիքներ։

Քանի ամիս է՝ չեն աշխատում, քանզի այլ բանով չէին կարող զբաղվել այս երկու- երեք ամիսներին, ինչպես առուծախն է ինտերնետով։ Երգչի խոսքով՝ պետության կողմից աշխատելն արգելելու պարագայում, այն պարտավոր է հոգալ գեթ մինիմալ ապրուստային ծախսերը։

Նրանք խնդրանք- պահանջ են ներկայացրել՝ թույլատրել աշխատանքը, որպեսզի կարողանան գոյատևել։

Понравилась статья? Поделиться с друзьями: