«Երբ ցանկանում ես սատանայի ջրաղացին ջուր լցնել չարություն արա»․ Սարգիս Գրիգորյան

Հրաշալի դերասան Սարգիս Գրիգորյանը՝ կնոջ՝ գեղեցկուհի Մանո Գրիգորյանի հետ նոր լուսանկարներ է զետեղել իր էջում՝ խոհափիլիսոփայական մակագրությամբ։

«Երբ ցանկանում ես սատանայի ջրաղացին ջուր լցնել չարություն արա` նախանձիր, վիրավորիր, բամբասիր, կոտրիր, մատնիր և այլն։ Քեզ թվում է՝ դա է միակ ուղին, բայց ՈՉ… Սխալվում ես։ Դա տաքացնում ու հզորացնում է միայն չարին ու դրա իշխանությունը։ Չի կարող ատելությունը, վիրավորանքը, նախանձը, բամբասանքը լուսավոր ու դրական հարց լուծել։Չի կարող ԵՐԲԵՔ։

Ես սիրո և քաղաքակիրթ շփման կողմնակիցն եմ, մարդասիրության, ներողամտության։ Դո՛ւ ես որոշում, եղբա՛յր․ ոնց ապրես և ում շահերը պաշտպանես։ Սեր ու երջանկություն ինձ ու Ձեզ, եթե, իհարկե, ուզում եք»,- գրել է նա։

Սիրառատ կադրերում զույգը սև գույնի մեջ է։ Անչափ էմոցիոնալ ու ջերմ են ստացվել կադրերը՝ լի սիրով ու դրական էներգետիկայով։

Понравилась статья? Поделиться с друзьями: