«Եվ ուրիշ ոչինչ մեզ չի մնում, քան գիտենալ, թե ի՞նչ ենք ուզում վաղվա համար»․ Հովիկ Չարխչյան

Հայ գրող և գրականագետ Հովիկ Չարխչյանը հուզառատ անդրադարձ է կատարել. «Մեր ուզածը մեծ բան չէր` մի քիչ կյանք, մի քիչ սեր, մի փշուր հանգստություն, մի փոքր երկիր ու մի բուռ ջերմություն այդ երկրի մեջ:

Մեծ բան ուզելու համարձակություն ունեինք, չունեինք դրա կարիքը, որովհետև մերը մեզ բավական էր, մեր փոքրի մեջ ապրելու մերձեցնող խտությունը մեզ ճշմարիտ լինելու ու ժ էր տալիս, իմ բացված ու քո բացված դռների առաջ փռված տարածությունը տիեզերքի լայնություն ուներ, մեր եղածը գումարելի էր, ոչ թե նվազելի:

Պիտի լիներ այդպես, որովհետև պիտի լիներ արդարացին: Դա էլ այն հավատն էր, որ կար հավատավոր ու անհավատ մեր էության մեջ: Իսկ հետո մի առավոտ երկինքը բացվեց ու այդ երկնքում ամպերի պես կախ ընկավ արձագանքը. «Չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ…»:

Մեր ուզածը սա չէր: Բայց մենք հիմա ունենք մեր չուզածը: Եվ այդ չուզածը փոքր չէ, այլ ահռելի: Եվ ուրիշ ոչինչ մեզ չի մնում, քան գիտենալ, թե ի՞նչ ենք ուզում վաղվա համար, ինչո՞ւ ենք ուզում և արդյո՞ք կարող ենք անսխալ լինել նոր ցանկության ճանապարհին»:

Понравилась статья? Поделиться с друзьями: