«Ես կմտնեմ Շուշի. թունելը մեզ համար են կառուցում, կվերցնենք»․ Սասուն Միքայելյան․ տեսանյութ

Եռաբլուրում Սասուն Միքայելյանը հարգանքի տուրք է մատուցել, որից հետո պատասծանել է լրագրողների հարցերին և նշել, որ իշխանությունը խաղաղության է ձգտում, իսկ ինքը՝ որպես ռազմական կառույցի ներկայացուցիչ, միշտ պատրաստ է պատերազմին, քանի որ իր սիրտն անհանգիստ է միշտ։

Հավելել է, որ իշխանությունների հետ որևէ խնդիրչունի և ինքը մշտապես կատարում է աշխատանքը, որը ծառացած իր առջև։ Ավելացրել է, որ բանակում բավական խնդիրներ կան, որոնք շտկման ու բարեփոխման կարիք ունեն։ Եվ նշել է, որ խնդիրները նախկիններից է գալիս։

Միքայելյանը քաղաքական հարցերի չի ցանկացել պատասխանել։ «Մեկս մեկին վստահելու խնդիր կա, մի տեսակ բարձիթողի վիճակ է, անտարբերություն ա մեր երկրում տիրում։

Մենք պետք է հզորանանք, ուժեղանանք և առաջ շարժվենք»,- ասել է Սասուն Միքայելյանը։

Իսկ դիտարկմանը, որ Շուշիում շինաշխատանքները եռում են, շատ արագ կառուցվեց թունել և ճանապարհներ, Միքայելյանը պատասխանել է․ «Ոչինչ կառուցում են մեր համար, կվերցնենք։ Ես Շուշի կմտնեմ»։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: