«Եկեք ամուր պահենք մեր հերոսների թիկունքը, արժանի լինենք նրանց»․ Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյանը կարևոր գրառում է կատարել այս պահին ոչ պակաս կարևոր խնդրի՝ քովիդային ախտի վերաբերյալ։

«Առաջ նագծում մեր տղերքը բառիս բուն իմաստով հրաշքներ են գործում, անհնարինն անում, որ հաղթենք, հանուն մեր հերոս տղերքի, հանուն մեր հաղթանակած ապագայի եկեք իրենց թի կունքը շատ ամուր պահենք,

եկեք մենք էլ մեր անհնարինն անենք, որ կովիդ կոչվող չարիքն անդառնալի հետևանքներ չառաջացնի, էս առումով իրավիճակն իրականում արդեն իսկ բավականին լուրջ ա, ու եթե շատ արագ չսթափվենք ու չհասկանանք պահի մեծագույն լրջությունը, կարող ենք շատ մեծ կորուստներ ունենալ։

Ժող, եկեք ամուր պահենք մեր հերոսների թիկունքը, արժանի լինենք նրանց, պահպանենք հակահամաճարակային կանոնները, տղերքի արածի համեմատ` շատ բան չենք անելու չէ՞»,- նշել է նա՝ գրառումն ուղեկցելով #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ, չէ, արդեն #ՀԱՂԹՈՒՄԵՆՔ կարևորագույն հեշթեգներով, որոնք այս պահին, իրապես, անչափ անհրաժեշտ են։

Понравилась статья? Поделиться с друзьями: