«Եթե հայ ազգն ուզում է ապագա ունենալ, ապա․․․»․ Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանն այսօր հաճելի հանդիպում է ունեցել պատե րազմի մասնակից լրագրող Կարպիս Փաշոյանի հետ։

«Խոսել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրների մասին, պատե րազմի, Հայաստանի նոր մար տահրավերների մասին, հայ-թուրքական հարաբերությունների և շատ այլ բաների մասին: Բացի դա վերջապես իրական կյանքում ծանոթացա Կարպիս Փաշոյանի հետ: Անսպասելի, բայց շատ հաճելի հանդիպում էր»,- նշել է նա։

Սարգսյանն ավելացրել է․ «Եթե հայ ազգն ուզում է ապագա ունենալ, ապա կա այդ ապագան կառուցելու ընդամենը մեկ ճանապարհ՝ հրաժարվել կորցրածից, խեղ դել ցա վը, նայել առաջ և ազգովի լծվել փրկվածը պահպանելու սուրբ գործին: Եթե մենք կարողանանք պահպանել Հայաստանն ու Արցախի փրկված մասը, ապա դա կլինի հնարավոր ամենամեծ հաղթանակը, որին երբևէ կարելի է լինելու հասնել:

Իսկ եթե փորձենք հետ բերել կորցրածը, հարցականի տակ կդնենք արդեն ոչ թե Արցախի, այլ բուն Հայաստանի գոյությունը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: