Բեզեով և ընկույզով փխրուն տորթ «Պոլետ»․ անմահական համ ունի, անպայման փորձեք

Փխրուն բեզե, հրաշաբույր սերուցքային կրեմ, նուրբ ընկույզ․․․ Սա «Պոլետ» դասական տորթն է։ Այնքան թեթև այս հրաշքը պատրաստվում է շատ հեշտ, իսկ արդյունքը հիանալի է։

Շերտերի համար

Ընկույզ՝ 100-200գ

Սպիտակուց՝ 5հատ

Շաքարավազ՝ 300գ

Կրեմի համար

Դեղնուց՝ 5հատ

Կաթ՝ 120գ

Շաքարավազ՝ 100գ

Կարագ՝ 250գ

Կակաո՝ 1,5ճ/գ

Ինչպես պատրաստել

Սպիտակուցները հարել՝ ներմուծելով շաքարավազը։ Երբ զանգվածը կճերմակի, երկու ճաշի գդալ առանձնացնել՝ զարդարելու համար։ Մնացած զանգվածի մեջ ներմուծել տապակած և մանրացրած ընկույզը։ Կիսել երկու մասի և կլորավուն շերտիկների տեսքով թխել 80աստիճանի ներքո՝ 1,5-2ժամ՝ ջեռոցի բաց դռնակով, ապա հանել ջեռոցից՝ թողնելով մեկ ժամով, որ սառչի։ Մի կողմ դրած սպիտակուցներից 10 հատ բեզե ձևավորել և նույն ոճով թխել։

Կրեմի համար կաթը, դեղնուցներն ու շաքարավազը միավորել կաթսայի մեջ և ցածր կրակի վրա եփել՝ անընդհատ խառնելով։ Հենց կրեմը եռա, եփել ևս երկու րոպե և հանել գազօջախից։ Կաթսան իջեցնել սառը ջր մեջ, որպեսզի այն արագ սառչի։ Ապա ներմուծել կարագը և հարել՝ մինչ միասեռ դառնա։

Տորթի առաջին շերտի վրա կրեմ քսել, դնել երկրորդը և բոլոր կողմերից կրեմապատել։ Զարդարել ընկույզով և դեկորատիվ բեզեներով։ Թողնել սառնարանում մի քանի ժամ կամ ողջ գիշերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: