Արտակարգ իրավիճակ «Սուրմալու» տոնավաճառում․ բացառիկ կադրեր լայնամասշտաբ հրդեհից հետո

Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ արտառոց դեպք է պատահել «Սուրմալու» անունով հայտնի առևտրի կենտրոնում։ Շատ տաղավարներ էական վնասներ են ունեցել, այլվել է մեծ քանակությամբ խաղալիք և այլ վաճառքի առարկաներ։

Հրդեհի մասին համապատասխան մարմինները տեղեկացել են գիշերը ժամը երեքի մոտերքում՝ քաղաքացու զանգից, որից հետո միանգամից վեց հաշվարկ է ներգրավել հրդեհաշիջման գործընթացի մեջ, հետո ընթացքում ավելացել է ընդգրկված հաշվարկների քանակը։

Տոնավաճառի աշխատակիցների կարծիքով հրդեհը հովացուցիչ սարքի կողքին գտնվող հոսանքի կայծի առաջացման պատճառով է տեղի ունեցել։ Պատկան մարմինները դեռ հստակ պատճառ չեն նշում։

Հրդեհը տարածվել է առևտրի կենտրոնի աջ հատվածում ևս։ Տուժածներ չկան, վնասները միայն նյութական են, բայց շատ մեծ քանակի։ Այժմ տեղում աշխատում են հրդեհը շիջող մասնագետներ և այլ անձինք։

Տեղում է գտնվել նաև ԱԻՆ ղեկավարը։ Առևտրականները փորձում են փրկել անվնաս մնացած առարկաները, որոնք, սակայն, քիչ մասն են կազմում։ Կան ամբողջությամբ մոխրացած տաղավարներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: