«Առաջին նախագահը բավական բարիացակամ է գտնվել Ն.Փաշինյանի նկատմամբ, այնքան բարյացակամ, որ․․․»

Վարդգես Գասպարին գրում է․ «Հակոբ Բադալյանը ժամանակին իրավացիորեն նկատել էր, որ ՀԱԿ առաջնորդը իրավիճակից ելք գտնելու համար դիմում է մարտավարական կոմբինացիաների։

Մասնավորապես 2011-2012 թթ-ին փակուղային իրավիճակը հաղթահարելու ուղությամբ Տեր-Պետրոսյանը դիմեց տարբեր կոմբինացիաների՝ Քոչարյանի հետ ընդդեմ Սարգսյանի, Սարգսյանի հետ ընդդեմ Քոչարյանի, տոտալ բողոք ընդդեմ և՛ Սարգսյանի և Քոչարյանի, բողոքի ժամանակավոր դադար ընդդեմ Սարգսյանի և քոչարյանի և այլն։

Այնպես, որ ՀԱԿ-ի համար ելք փնտրելու առաջին նախագահի այժմյան նոր կոմբինացիան՝ քոչարյանի և սարգսյանի հետ ընդդեմ Փաշինյանի նույն շարքից է, ընդ որում պետք է խոստովանել, որ առաջին նախագահը բավական բարիացակամ է գտնվել Ն.Փաշինյանի նկատմամբ, այնքան բարյացակամ, որ կարող էր գտնվել ինքն հենց իր նկատմամբ՝ առաջարկելով անվտանգության երաշխիքներ, ընդհուպ մինչև ապաստանություն այլ երկրում։

Այս կոմբինացիան ՀԱԿ-ի համար բարենպաստ պայմաններ առաջադրելուց բացի, կարող է ստանալ բոլոր այլ մանր ու խոշոր ուժերի հավանությունը՝ բացառությամբ հենց ինք Ն.Փաշինյանի, մեկ էլ նրա միակ դաշնակից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հավանությունը»:

Понравилась статья? Поделиться с друзьями: