«Անցորդները, գուցե, կարծում են՝ ես խելագար եմ, ու գուցե նրանք ճիշտ են․․․»․ Սարիկյան

Բլոգեր և գրող Մերի Սարիկյանը հուզառատ անդրադարձ է կատարել․ «Քայլում եմ գետի ափով ու մտածում…մտածում կատարվածի ու «կատարելիքի» մասին… Այս ի՞նչ պատահեց..․ սթափեցնող ապտակ, թե կոր ծանիչ հիասթափություն…միթե՞ չի լինի էլ ինչպես երեկ, ինչպես հնում…չգիտեմ..գլուխս ցա վում է մտքերի խառնաշփոթից. խորը շունչ եմ քաշում՝ հուսալով , որ վաղորդյան սառն օդը թարմություն կբերի ուղեղիս, իսկ հետո արտաշնչում՝ փորձելով դուրս բերել կրծքավանդակումս ծանրացած շունչը…

Կարծես մի փոքր թեթևանում եմ… Միտքս շեղում է վաղորդյան ցողով պատված ոսկեզօծ տերևների կույտը..․ որքա՜ն սիրուն է..և հայտվում եմ հուշերի գրկում. սկսում եմ անհագ հիշել, կարոտել, հուզվել, ծիծաղել վերապրել անցյալ աշունների ջերմ օրերը… Անցորդները գուցե կարծում են ես խելագար եմ, ու գուցե նրանք ճիշտ են, քանզի խելագարվելու չափ ցա վում է պատառոտված սիրտս…

Մի քանի րոպե, և ես նորից զգում եմ իրականության դառնությունը.. ու մնում անապատում խարույկի մեջ՝ փնտրելով չմոխրանալու ճանապարհը… Այսօր աշնան վերջին օրն է, հա՜…դրա համար ծառի չոր ու մերկ ճյուղերը, հուսահատ նայում են ինձ՝ վախենալով իմ ամեն շարժումից ցնցվել ու կորցնել դեռ մերթընդմերթ երևացող տերևները…որքան նման են նրանք իմ հույսերին…

Այս աշունը նման չէր նախորդ աշուններին…այս աշնանը կարմիր ներկվեցին բոլոր տերևները…բայց առջևում ճերմակ ձմեռն է… Այն կմաքրի աշնան կարմիրը՝ բերելով իր հետ ձյունաճերմակ մաքրություն… իմ, քո, նրա հոգուն խաղաղություն… Իսկ հետո գարուն կգա, ու ծառի չոր ու մերկ ճյուղերը նորից կծաղկեն, նոր շունչ կստանան ծառերը, կփարթամանան՝ ճիշտ իմ հույսերի պես…

Ուրեմն ի՞նչ պատահեց..սթափեցնող ապտակ, թե՞ կոր ծանիչ հիասթափություն…ընտրում ենք յուրաքանչյուրս…ես ընտրում եմ ապրել ու արարելը…գրկում եմ ճուտիկներիս ու խոստանում ծաղկել…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: