Այսօր Սաթենիկ Հազարյանի ծննդյան օրն է․ տոնական ֆոտոշարք

Այսօր հրաշալի գեղեցկուհի Սաթենիկ Հազարյանի ծննդյան օրն է։ Գեղեցկուհին իր տոնին ընդառաջ տոնական ֆոտոշարք է ներկայացրել՝ շնորհավորելով ինքն իրեն։

Զետեղված լուսանկարները շլացուցիչ են։ Այնքան գեղեցիկ կերպար է ընտրել Սաթենիկը, որ հայացք թեքել հնարավոր չէ։ Նա հին ժամանակների կերպար է կերտել՝ ճամպրուկներով ինչ-որ տեղ մեկնող ազնվական կնոջ։

Սաթենիկը փոռիկներով գեղեցիկ զգեստ է կրում՝ վարդագույն, սև և նարնջագույն նախշազարդերով։ Սաթենիկն այն համադրել է լայնեզր ծղոտե գլխարկի հետ՝ սև կապիչներով։

Նա վարսերը խոշոր ծաղիկներով է զարդարել՝ ոճայնություն հաղորդելով լուքին։

Մյուս լուսանկարներում Սաթենիկը պուտավոր թաշկինակ է կապել գլխին, իսկ պարանոցին խոշոր հուլունքներով վզնոց է կրում։

Թերևս ֆոտոշարքի զարդերից է նրա խոշոր արևային ակնոցը՝ զարդարված գեղեցիկ ծաղիկներով, որոնք յուրահատուկ տեսք են տալիս նրա կերպարին։

Վայելեք գեղեցիկ ֆոտոշարքը՝ շնորհավորելով գեղեցիկ Սաթենիկին ծննդյան օրվա տոնի առթիվ ու լավագույնը ցանկանալով։

Понравилась статья? Поделиться с друзьями: