Այսօր մեծ տոն է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի ընտանիքում

Այսօր հրաշալի զույգ Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի որդին՝ Ռոբերտը, տոնում է մեկամսյակը։ Բալիկի տոնին ընդառաջ աստղային ծնողներն իրենց էջերում փոքրիկ հրաշքի լուսանկարն են զետեղել՝ հուզիչ գրառումներով ուղեկցելով այն։

«Դուք այս փոքրիկ հրաշք տղային շատ — շատ կսիրեք․․․ անգամ ավելի շատ, քան ձեզ։ Այս փոքրիկ հրեշտակը հենց այն է, ինչ անվանվում է որդի։ Մեկամսականդ շնորհավոր, իմ սեր»,- գրել է Արփին։ Միհրանն ավելի լակոնիկ բնութագիր է ներկայացրել․ «Շնորհավոր իմ Տ Ղ Ա»։

Հրաշք լուսանկարում փոքրիկ Ռոբերտիկը ոճային սև բոդի է կրում, որի վրա գրված է, որ նա մեկամսական հրաշք բալիկ է։

Նա պառկած է սև՝ աստղիկներով զարդարված ֆոնին՝ ամենակենտրոնում։ Ամենը սև ու սպիտակ երանգների մեջ է՝ անչափ ոճային ու յուրահատուկ համադրություն, որը, վստահաբար, շատերին տարօրինակ կթվա, բայց և հիմա ամենանորաոճն է համարվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: