Այսօր հերոս Արտյոմ Միքայելյանը կդառնար 24 տարեկան․ հերոսն անմահացել է իր հոր գրկում

Դժվար է Արտյոմ Միքայելյանի պատմությանը ծանոթանալ ու չհուզվել։ Արտյոմը հայրենասիրության ու ընկերասիրության չափանիշ է եղել իր ապրած քսաներեք տարիների ընթացքում։ Այսօր կբոլորեր երիտասարդի քսանչորս տարին։

Արտյոմը մասնակցել էր ապրիլյան քառօրյային։ Արցախյան վերջին պատերազմի հենց սկզբից մեկնել է ճակատ՝ որպես կամավոր։

Հայրը, իմանալով տղայի որոշման մասին, անմիջապես միացել է նրանց՝ թույլ չտալով, որ ավտոբուսը շարժվի առանց նրանց։

Երեսուն օր համառ պայքար են տարել մեր տղաները։ Հայրը խոստովանում է, որ որդուն այդ երեսուն օրերի ընթացքում նորովի ու յուրովի բացահայտեց։ Նա պարզապես հիացած է մնացել որդու կամքի ուժով ու խիզախությամբ։

Արտյոմի մասին պատմությունները բազում են։ Ընկերը հիշում է, թե ինչպես Արտյոմն իրեն թույլ չի տվել առաջ գնալ՝ այդպիսով փրկելով նրա կյանքը, փոխարենն ինքն է առաջ նետվել։

Հայրը երեսնօրյա պայքարից ու որդուն կորցնելուց հետո պարզապես մի ցանկություն ունի․ ոչ մի ծնող չտեսնի իր տեսածը։

Понравилась статья? Поделиться с друзьями: