Այսօր կոմպոզիտոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանի ծննդյան օրն է

Մշակութային վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանն այսօր բոլորում է ծննդյան քառասուներեք տարին։ Նա մեր ժամանակի տաղանդավոր արվսետագետներից մեկն է, ով ունեցել է արդյունավետ գործունեությամբ հարուստ տարիներ։

Էդ․ Գյանջումյանը ծնվել ու մեծացել է մշակութային միջավայրում։ Նրա պապը՝ Սուրենը, և հայրը՝ Գուրգենը, վաստակավոր պարուսույցներ են։ Հատկանշական է, որ Էդգարն իսկզբանե փորձել է գնալ բոլորովին այլ ճանապարհով։

Նա ընտրել է ճշգրիտ գիտությունների ոլորտը՝ ԵՊՀ-ի մաթեմատիկայի ինստիտուտում, ապա զուգահեռաբար ստացել է նաև իրավաբանի մասնագիտություն, ինչպես նաև սովորելէ  կոնսերվատորիայում։

Վերջին մասնագիտական ոլորտում Էդգար Գյանջումյանն իրեն լավագույնս է դրսևորել։ Նա, համագործակցելով մի շարք հայտնի երգիչների հետ, ստեղծել ու մատուցել է անչափ գեղեցիկ մեծաթիվ երգեր, երաժշտություն։

Էդգար Գյանջումյանն այն համառ և ուժեղ անհատներից է, ով կարողացել է հաղթահարել քաղցկեղային հիվանդությունը։ Նա այժմ էլ գործունեություն է շարունակում ծավալել՝ զբաղվելով մշակութային ոլորտին առնչվող հարցերով։

Понравилась статья? Поделиться с друзьями: