«Այսօր երանի ենք տալիս այն վիճակին, որն ունեինք երեկ»․ Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը հետաքրքիր կարծիք է հայտնել․ «Նիկոլին չարիք համարողները պիտի անմիջապես ասեն, որ իրենք կողմնակից էին, որ Հայաստանը առանց նախապայմանների զո րքերը ետ քաշեր 5 շրջաններից:

Էդ դեպքում հնարավոր է նրանց ազնվությանը հավատալ: Իսկ եթե չեն ասում, ու ավելին, պնդում են, որ Հայաստանը պիտի նոյեմբերի 9-ի կր ակի դադարեցման պայմանագիրն էլ չկնքեր, ապա ուրեմն իրենք շատ ավելի մեծ դա վաճաններ ու ազգակործաններ են, քան Նիկոլը:

Եթե Նիկոլը կորցրեց մի քանի հազար կյանք, 7 շրջան, Հադրութ ու Շուշի, ապա այդ դա վաճաները դրան գումարած կորցնելու էին ևս տաս հազարից ավելի կյանքեր, ողջ Ղարաբաղը, ունենալու էինք 100.000 ով ավելի փախստական և երանի էինք տալու այն վիճակին, որ ունենք այսօր:

Նույն կերպ, ինչպես այսօր երանի ենք տալիս այն վիճակին, որն ունեինք երեկ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: