Այսօր Դավիթ Դավթյանի ծննդյան օրն է

Լրագրող, մեկնաբան Դավիթ Դավթյանը, ով պшտերազմի օրերին ճակատից իրադարձությունները լուսաբանող ակտիվ լրագրողներից է, նշել է ծննդյան օրը։ Դավիթն Արցախից իր հետ բերել է տարատեսակ պատմություններ և անմեկնելի ապրումներ։

Ծննդյան օրվա առիթով Դավիթը գրել է հետևյալ հուզիչ գրառումը․ «Շնորհակալ եմ, քեզ, ձեզ: Ապրեք, հիշելու և բարեմաղթանքի համար: (շնորհավորանք բառն իմ ձևակերպումներից դուրս է մնացել, արդեն ամիսներ)։ Շնորհակալ եմ:

Ծննդյանս օրն անցկացրել եմ Սուրբ Հովհաննես մատուռում, ուխտագնացությամբ: Աղnթք կար և ասելիք: ԵՎ լուսանկարներ, որ սրբատեղիի թարմ մասունք են: Ընկած տղերքի լուսանկարներն են կիսամութ ներսում: Ամենասովորական տարեդարձ էր, ինչպես երբևէ և այնքան բնական:

Ժպիտը ճոխություն է թվում, ծիծաղը երազանք ու ինքնությունը` կծկված: Ցավոք, բնական է: Մեր անմիջական զրույցը պատահմամբ այսօր հրապարկվեց: Սոնա Մարտիրոսյանը թարմացրեց չարաբաստիկ օրերի հուշերն ու հակասական ապրումները: Լսեց մտքեր, որոնք բացառապես լռության մեջ գրելու համար են»:

Понравилась статья? Поделиться с друзьями: