Այսօր Գրիգոր Դանիելյանի ծննդյան օրն է․ օրվա առիթով դերասանը ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել․ ահա թե որտեղ է ընտանիքն անցկացնում օրը

Գրիգոր Դանիելյանը հրաշալի դերասան է, ում առավել հաճախ հեռուստադիտողը հանդիպում է սիթքոմերում։ Բացի նկարահանումներից, Գրիգորը սցենրիստ է և ստեղծել ու շարունակում  է ստեղծել հետաքրքրական շատ նախագծեր։

Գրիգոր Դանիելյանը Տրիո Ստուդիոյի հիմնադիրն է և տնօրենը, որտեղ էլ սովորում և նկարահանվում են բազմաթիվ երեխաներ։ Այսօր նա դարձավ 38 տարեկան։

Դերասանն այս օրերին  ընտանիքով գտնվում է Եգիպտոսում։ Նրանք ընտանեկան հանգստի են մեկնել։ Նա նշել էր, որ որոշոմը հանպատրաստից կայացրեցին։

Արագ որոշեցին, հավաքվեցին և մեկնեցին։ Ամուսինները հետևորդներին պարբերաբար ներկայացնում են  կադրեր իրենց հանգստից, հատկապես փոքրիկ որդու՝ Ռոբերտոյին արկածներից։ Ծննդյան օրն էլ կտոնեն այնտեղ։ Օրվա առիթով Գրիգորը հանրայնացրել է ընտանեկան ջերմ լուսանկար, որին կից գրել է․ «Դե ինչ, բարև 38»։

Մեկնաբանություններում դերասանին շտապել են շնորհավորել նրա երկրպագուները, ինչպես նաև ընկերները, հարազատները, գործընկերները, սաները և հանդես եկել ամենաջերմ մաղթանքներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: