Այսօր Արուս Ասրյանի ծննդյան օրն է

Այսօր մեծագույն դերասանուհի, ռեժիսոր Վարդան Աճեմյանի կնոջ՝ Արուս Ասրյանի ծննդյան օրն է։ Տաղանդաշատ դերասանուհին լույս աշխարհ է եկել 1904ի նոյեմբերի քսանվեցին՝ Թիֆլիսում։ Պատանեկության տարիներն անցկացրել է վրացական մշակույթի կոթողում՝ մշտապես լինելով հայ արվեստագետների կողքին։

Նա հրապուրվել է Հասմիկի, Արուս Ոսկանյանի, Օլգա Գուլազյանի ելույթներով՝ ցանկանալով նմանվել իրենց։ 1918ին իր բեմելն է ունեցել Անուշի դերում՝ Թիֆլիսի օպերետայի թատրոնում։ Ներկայացման գլխավոր հյուրերը Հովհաննես Թումանյանն ու Արմեն Տիգրանյանն էին, որոնք ներկայացումից հետո մոտեցել են Արուսին՝ նշելով նրա տաղանդն ու ասելով՝ նա անպայման պիտի դերասանուհի դառնա։

Թերևս այս խոսքերն էին, որ Արուսը պահել է մինչ կյանքի վերջ՝ որպես կյանքի ուղի։ Նրա տաղանդը բարձր է գնահատվել իր կյանքի ընթացքում, ինչի շնորհիվ նա անչափ շատ է սիրվել ինչպես Գյումրիի և Երևանի թատրոններում իր կերտած դերերի, այնպես էլ կինոդերերի համար։

Արուս Ասրյանը մահացել է 1987ի հունիսի քսանութին՝ Երևանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: