«Ազերիները դե զինֆորմացի են տարածում իրենց էջերում»․ Հարություն Ղուկասյան

Հարություն Ղուկասյանն անդրադարձ է կատարել այս օրերին համացանցում տարածված լուրերին, ըստ որոնց մի շարք գյուղեր ենք հանձնում թշ նամուն։

«Ազերիները դե զինֆորմացի են տարածում իրենց էջերում, մեր որոշ լրատվամիջոցներ կայծակնային արագությամբ արտատպում են։ Բորբոքված հայ օգտատերերն այն կիսվում են իրենց էջերում, թե հերթական հայկական գյուղը տվեցինք, ապա ՀՀ պատկան մարմիները պաշտոնապես հերքում են:

Ու էսպես ամեն օր և օրը մի քանի անգամ…, բայց էլի չեն խրատվում։ Հաջորդ օրը նույն իրադարձությունները նախանձելի նմանությամբ կրկնվում են և ոչ ոք ոչ մի հետևություն չի անում»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ երկու օր է, ինչ համացանցը լցված է տեղեկություններով, որ Տավուշի մարզի տասներեք գյուղ անցնում է թշ նամուն, սակայն պաշտոնական մարմինները հերքում են այդ տեղեկատվությունը՝ նշելով՝ իրականում թշ նամուն են փոխանցվում միայն գյուղերին կից դի րքերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: