«Դեռևս բաց է մնում այն հարցադրումը, թե ինչպես են թշ նամու զո րքերը հասել Շուշի»․ Կարպիս Փաշոյան

Լրագրող Կարպիս Փաշոյանն անդրադարձ է կատարել ստեղծված իրավիճակին․ «Մի խումբ մարդիկ պնդում են, թե մենք Նիկոլ Վովաևվիչի բա նական խոսքը կոնտեքստից կտրում ենք։ Այսինքն կոնտեքստի պատրվակով դեռևս փորձում են քողարկել նրա մո լագար ստախոսությունների շքերթը։

Փորձենք հասկանալ, ի վերջո, թե ո՞րն է այդ չարաբաստիկ կոնտեքստը։ Իրականում նրա բուն ասելիքը քաղաքի արտաքին տեսքին, վերաբնակեցմանը և այնտեղ ապրող մարդկանց սոցիալական վիճակին չի վերաբերվում, ինչպես փորձում են մեկնաբանել Վովաևիչի պաշտպանները։

Կոնտեքստը հետևյալն է․ Շուշին դատա պարտված էր անկման և դա էր խաղաղության հասնելու գինը, ինչը լկտի սուտ է, քանի որ բերդաքաղաքը բանակցություններում երբեք չի եղել փոխզիջման առարկա, ի տարբերություն այն յոթ շրջանների։ Իհարկե չի բացառվում, որ Ի․ Ալիևը քաղաքը գրավելու նպատակ միշտ էլ ունեցել է, բայց Վովաևիչի խնդիրը պետք է լիներ վի ժեցնել Ադրբեջանի նախագահի այդ ձեռնարկը։ Ինչը ինքը չի արել ու հարյուր տոկոսով տապալվել է։

Դեռևս բաց է մնում այն հարցադրումը, թե ինչպես են թշ նամու զո րքերը Հադրութի անանցանելի ծմակներով և լեռներով եկել ու հասել Շուշի։ Վովայեվիչը հենց այս հարցին պետք է պատասխանի։ Բայց նա այլևս ի զորու չէ խոսել բա նականության տիրույթում և վախից դրդված ներքաշվել է պարա նոյիկ ստախոսության մեջ։ «Իմ քայլը» դաշինքը՝ Հայաստանի լեգիտիմ օրենսդիր իշխանությունը, պետք է մեկուսացնի այդ մարդուն, ինչպես նաև նրա կնոջը և իր շարքերից նոր ժամանակավոր վարչապետ ընտրի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: