Բացառիկ կադրեր «Էրեբունի» օդանավակայանից․«Մեր հայրենիքի աչքը լույս, որ սաղ-սալամաթ եկանք»

Բաքվից վերադարձած տղաները, ինչպես պարզվեց հընթացս, բոլորն էլ Շիրակից են։ Նրանց գերեվարվելու մասին տեղեկություններ մենք իմացել էին դեռ ամիսներ առաջ, երբ արդեն իսկ դադարեցվել էր պատերազմը, սակայն չկար կայունություն տարածաշրջանում։

Մեր տղաների վերադարձի դիմաց Բաքուն աստիճանաբար փորձում է ձեռք բերել իր համար այդքան կարևոր ականապատման քարտեղները։ Այս անգամ նրանք ստացել են Ֆիզուլու ու Զանգելանի համապատասխան քարտեզները։

Հատկանշական է, որ վերադարձող տղաները բավականին բարձր տրամադրություն ունեն։ Կեսգիշերից քիչ առաջ Էրեբունու օդակայանում իջած ինքնաթիռից մեր տղաներին տեղափոխել են հատուկ նշանակության մեքենաներ։

Այդ ընթացքում լրագրողների օբյեկտիվները կարողացել են որսալ մի քանի ուշագրավ կադրեր։ Կադրերում մեր տղաները աչքալուսանք են տալիս մեր հայրենիքին՝ քաջ գիտակցելով, թե ինչքան կարևոր է նաև նրանց վերադարձը մյուսների համար։

Տղաներն իրենց խոսքում նաև ասել են, որ Բաքվում դեռ էլի տղաներ կան, ովքեր սպասում են։ Նյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: