«Covid-19-ը հաղթահարված է»․ Սոֆի Մխեյանը պատմել է համավարկը հաղթահարելու իր փորձառության մասին

Սոֆի Մխեյանը վերջերս նշել է ծննդյան հերթական հոբելյանը։ Նա մինչ այդ հանդես էր գալիս նոր ծրագրերի մասին պատմող հրապարակումներով, սակայն վերջին շրջանում մի փոքր պասիվ էր դարձել։

Պարզվում է՝ երգչուհու սոցհարթակային որոշակի պասիվությունն ունեցել է իր հստակ պատճառները, որոնց մասին խոսել է անձամբ երգչուհին։ Նա վարակված է եղել համավարակով։ Այսօր արդեն երգչուհին տեղեկացրել է, որ իրեն հաջողվել է հաղթահարել հիվանդությունը։

Ս․ Մխեյանը, տեղադրելով իր հետաքրքիր լուսանկարներից մեկը, գրել է․ «Covid-19-ը հաղթահարված է. ժամանակն է անցնել բնականոն կյանքի։ Առողջ և ուժեղ եղեք»։

Ս․ Մխեյանի սոցհարթակի հետևորդները, ընկերները հետաքրքրվել են երգչուհու առողջական վիճակով։ Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները՝ երգչուհին լրացուցիչ մեկնաբանություն է թողել՝ գրելով․

«Արդեն առողջ եմ, եղել եմ մեկուսացված 14 օր, հիմա արդեն կաշխատեմ ավարտին հասցնել բոլոր կիսատ թողնված գործերը: Դե ինչ, ի գործ։ Աստված պահապան թող լինի բոլորիս»։

Понравилась статья? Поделиться с друзьями: