Քիմ Քարդաշյանը դասախոսություն է անցկացրել ուսանողների համար

ԱՄՆ-ում դպրոցականների և ուսանողների մեծամասնությունն անցել է հեռահար ուսուցման ձևաչափի՝ կորոնավիրուսյան համավարակի պատճառով ինքնամեկուսացման ռեժիմի գործածության պատճառով։ Հիմա սովորողներն օրվա մեծ մասն անցկացնում են համակարգչի առաջ՝ տեսակապով շփվելով դասախոսների հետ։

Օրերս 39-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օգնել է հետաքրքրություն մտցնել ամերիկյան մի քանի համալսարանների ուսանողների օնլայն դասախոսությունների մեջ։ Այսպես, Քիմը վիրտուալ դաս է անցկացրել նախկինում բանտարկված ուսանողների համար։

Նա նրանց հետ հետաքրքիր է թեմա է քննարկել՝ օրենքի բարեփոխումները։ Դասախոսությանը ներկա էր նաև Ջորջթաունի համալսարանի դոկտոր Մարկ Հովարդը։ Քարդաշյանը,, որը հիմա ուսանում է իրավաբանություն, մտադիր է հոր պես հայտնի իրավաբան դառնալ։

Աստղը դասախոսությունից հատված է հրապարակել թվիթերյան իր էջում՝ խոստովանելով՝ իր համար շատ հաճելի է զրուցել ուսանողների և պրոֆեսորի հետ․ «Այնքան հաճելի էր շփվել դոկտոր Մարկ Հովարդի հետ և տեսնել՝ ինչպես է նա դասավանդում ուսանողներին»,- նշել է Քիմը։

Понравилась статья? Поделиться с друзьями: