«Իմ բալեքը»․ սիրով լի երգ՝ Անդրանիկ Մագակյանից․ բաց չթողնեք

Սիրված երգիչ Անդրանիկ Մագակյանը պրեմիերա է ներկայացրել՝ «Իմ բալեքը»։ Հուզիչ ու սիրառատ կատարումը, նվիրված բալիկների տոնին, նա նվիրել է աշխարհի բոլոր փոքրիկներին։ Երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է Կարեն Գրիգորյանը, գործիքավորումը՝ Գրիգորի Ակոպյանի, միքսը՝ Վարուժո Դիլբարյանի։

Բագրատ Մանասերյանի ռեժիսորական հրաշալի տաղանդի շնորհիվ ջերմագույն ու հուզառատ տեսահոլովակ է նկարահանվել, որն արտահայտում է հայրական սիրո բազում երանգներ։ Տեսահոլովակը և՛ ստուդիային հատված ունի, և՛ փողոցային, որտեղ երևում են Անդրանիկի հրաշք բալիկները՝ դուստրն ու որդին՝ խաղահրապարակում խաղալիս։

«Իմ բալեքը շատ սիրուն են, աննման։ Այս աշխարհում չկան գանձեր ձեզ նման։ Իմ բալեքիս սերը ծով է անսահման։ Նրանց համար չեմ խնայի ոչ մի բան»,- վստահ ու սիրառատ երգում է Մագակյանը։

Վստահաբար և՛ երգը, և՛ տեսահոլովակը կհավանեն բոլոր ծնողները, այն հեշտ է հիշվում, ռիթմային է ու կարելի է հեշտորեն երգել։

Понравилась статья? Поделиться с друзьями: