Էրեբունու փողոցներից մեկում տեսախցիկն արձանագրել է երկրաշարժի ցնցումները․ ուշագրավ տեսանյութ

Չնայած հետերկրաշարժյան փոքր ցնցումները դեռչս թույլ ուժով շարունակվում են, սակայն ԱԻՆ-ը հայտարարել է, որ բնակիչներն արդեն կարող են վերադառնալ իրենց տները։ Համացանցում շարունակում են տեղադրել արձանագրված ուշագրավ դրվագները երկրաշարժից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր վարչապետը, Էրեբունիում մի ինքնաշեն կառույց էր փուլ եկել երկրաշարժյան ցնցումների պատճառով։ Էրեբունի համայնքի փողոցներից մեկի վրա տեղադրված տեսախցիկը ֆիքսել է նաև երկրաշարժյան ցնցումը։

Դատելով տեսախցիկի ֆիքսած պատկերից՝ կարելի է հասկանալ, թե ինչպիսի ուժգին ցնցում է եղել տարածքում։ Ընդ որում, այդ ցնցումը շարունակվել է մոտ քսան րոպե տևողությամբ։ Նշենք, որ պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ ամենից ուժգին ցնցումները եղել են Երևանում և դրա հարակից շրջաններում։

Քիչ ավելի հետո կարճ ժամանակ անց նկատելի են լինում նաև տներից հեռացող մարդիկ։ Էրեբունու փողոցներից մեկում երկրաշարժի ժամանակ արձանագրավծ կադրերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: