Կորոնավիրուսյան համավարակի մեկնարկից Պետերբուրգի 98-ամյա բնակչուհի Զինաիդա Կորնևան սեփական Յութուբ-ալիքում նա ամեն օր պատմում է պատերազմի մասին պատմություններ և գումար խնդրում կորոնավիրուսյան ախտով վարակված բուժաշխատողների համար։ Նրա նպատակը երեք միլիոն վաստակելն է։
Զինաիդա Անտոնովնան այդ մտահղացումը վերցրել է բրիտանացի Թոմ Մուրից, որն ապրիլին 30-ին բոլորել է 100-ամյակը։ Աշխարհը պատած երկրորդ պատերազմի մասին պատմություններ պատմելով՝ նա կլորիկ գումար է վաստակել։
Իր առաջին տեսահոլովակում Կորնևան դիմել է հենց Մուրին՝ նշելով, որ նա ուժեղ մարդ է և իսկական զինվոր։
«Մենք միասին հաղթել ենք 1945-ին, իսկ հիմա միասին կհաղթենք այս վարակը»,- նշել է Կորնևան։
Երեք օրում Զինաիդա Անտոնովնան միլիոն ռուբլի է հավաքվել։ Գումարի հավաքագրումը տևելու է մինչև մայիսի 9-ը։ Այդ գումարը կուղղվի Սանկտ Պետերբուրգում մահացած բժիշկների ընտանիքներին։ Տասն ընտանիք կստանա 30 հազարական ռուբլի։