97-ամյա սիրահար զույգը միավորվել է կորոնավիրուսի շնորհիվ

Անգլիական Մեծ Մանչեսթեր կոմսության Փրեսթվիչ քաղաքի թոշակառուները գիտակցել են, որ սիրում են միմյանց և որոշել են միասին ապրել՝ վախենալով՝ կորոնավիրուսյան ախտի համավարակային վիճակում չեն կարողանա հանդիպել, գրում է The Sun-ը։

Պատերազմի հերոսներ 97-ամյա Ռոբերտ Ուոլշը և Լիլիան Գրանդին ծանոթացել են պատերազմի հիշատակի օրը՝ 2019 թվականին։ Ուոլշերը ժամանակին ծառայել է սուզանավում, իսկ Գրանդին ինժեներ է եղել։ Զույգն ընդհանուր լեզու գտավ և որոշեց հանդիպել շաբաթը երեք անգամ։

Երբ սկսվեց համավարակային իրավիճակը, Ուոլշը և Գրանդին հասկացան՝ չեն կարող ապրել առանց միմյանց, այդ պատճառով խիստ մեկուսացման ռեժիմից առաջ որոշել են նոր աստիճանի բարձրացնել հարաբերությունները և միավորվել։

Հիմա Ուոլշը սիրելիի այգում ուկուլելե է նվագում, զույգը միասին է երգում զինվորական երգեր՝ կարանտինից շեղվելու համար։ Երկուսն էլ ժամանակին ամուսնացած են եղել, բայց նրանց սիրելիները մահացել են։

«Սիրահարվել եմ նրան անմնացորդ։ Մենք գտել ենք լավ կողմ՝ այս սարսափելի վիրուսային իրավիճակում։ Հիմա մենք միասին ենք»,- խոստովանել է Ուոլշը։

Понравилась статья? Поделиться с друзьями: