Կորոնավիրուսյան ախտի դեմ առաջնագծում պայքարող բժիշկներն ամենախոցելին են հիմա։ Նրանք շփվում են և՛ հիվանդ, և՛ կասկածելի դեպքերի հետ։ Դա նրանց աշխատանքային պարտքն է, որը նրանք պատվով են տալիս։ Եվ որքան էլ զգուշավոր են, այնուամենայնիվ, վարակվել է 10բուժաշխատող, իսկ 41ը մեկուսացված է։
Այս օրերին պետությունն ամեն ինչ անում է կորոնավիրուսյան վարակը կանխարգելելու համար։ Քաղաքապետարանը բուժհիմնարկների համար գնել է 50հազար դիմակ, 17հազար խալաթ, 45հազար ձեռնոց ու ախտահանիչներ, տրամադրել ավտոբուսներ։
Բազմաթիվ ընկերություններ ֆինանսական ու նյութական աջակցություն են ցուցաբերում հիվանդանոցներին՝ բժիշկների համար լավագույն պայմանները ստեղծելու նպատակով։
Այս ամենն արվում է՝ կարևորելով բժիշկների դերն այս ծանր պայքարի հարցում։ Իսկ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցաբար պետք է մնա տանը, պահպանի պարետատան նշված կանոններն ու սպասի՝ մինչ իրավիճակի կայունացումն ու կորոնավիրուսյան ախտի հաղթահարումը, հակառակ դեպքում վարակվածների թիվն օրեցօր կշատանա ու արտակարգ դրությունն ավելի երկար կպահպանվի։