54-ամյա Սալմա Հայեքը ծննդյան օրվա առթիվ լողազգեստով լուսանկար է հրապարակել

Երեկ ծննդյան օրն է տոնել գեղեցկուհի դերասանուհի Սալմա Հայեքը։ Նա տոնական օրվանն ընդառաջ գեղեցիկ լուսանկարով է կիսվել հետևորդների հետ։ Նա պատկերված է լեռան վրա՝ ծովափին մոտ։ դերասանուհին սև լողազգեստ է կրում և լայնեզր ծղոտե գլխարկ։ Բարդ է պատկերացնել, որ դերասանուհին տոնում է հիսունչորսամյակը։

«Կռահեք՝ ով է տոնում հիսունչորսամյակը։ Ի դեպ, սա հին լուսանկար չէ։ Շնորհակալ եմ, Մարջո, որ հանգստի ընթացքում լուսանկարիչ ես դարձել։

Ոչ ոք չէր էլ կասկածում, որ լուսանկարը վերջերս է արվել։ Հայեքը մշտապես աշխատում է կազմվածքի վրա՝ մարզումներ անցկացնելով։ Նա յոգայով է զբաղվում և ուժային վարժություններ անում։

«Ես մարզվում եմ լոնդոնյան մարզչիս մոտ։ Նա սովորեցրել է ինձ մարմինս այնպես պահել, որ մկաններս ողջ օրն ակտիվ լինեն։ Անգամ երբ ատամներս եմ լվանում, մկաններս եմ աշխատացնում»,- նշել է գեղեցկուհի Սալման։

Понравилась статья? Поделиться с друзьями: