Ամերիկյան Դետրոյթ քաղաքում 5-ամյա աղջիկը մահացել է կորոնավիրուսյան ախտի հազվադեպ հանդիպող բարդացումից, հայտնում է The Detroit News-ը։
Մարտի վերջին Սքայլեր Հերբերթն իրենց վատ է զգացել, սկսել է գանգատվել հաճախակի գլխացավից, որն անցկացնել չէին օգնում ցավազրկողները։ Մարտի 23-ին ծնողները նրան բժիշկի տարան, որտեղ նրան անգինայի դեմ դեղեր նշանակեցին ու տուն ուղարկեցին։ Փոքրիկի վիճակը, սակայն, չէր լավանում, այդ պատճառով նրան կրկին հիվանդանոց տարան, որտեղ էլ Սքայլերի մոտ կորոնավիրուսյան ախտ հայտնաբերվեց։
Հիվանդությունը թեթև ընթացք ուներ, այդ պատճառով աղջնակին շուտով դուրս գրեցին հիվանդանոցից, բայց ժամ անց նրա ինքնազգացողությունը վատացավ․ ցավը վերադարձավ, ջերմությունը բարձրացավ մինչև 37,8, փսխում սկսվեց, իսկ հետո էպիլեպտիկ նոպա։ Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ՝ կորոնավիրուսյան ախտը մենինգոէնցեֆալիտի՝ ուղեղի արտաքին կեղևի բորբոքման, առաջացման է հանգեցրել։
Աղջնակը թոքերի արհեստական օդափոխության սարքին է միացված եղել երկու շաբաթ, բայց նրա վիճակը չի լավացել, և ուղեղը մահացել է։ Ապրիլի 19-ին ծնողները թույլատրել են անջատել նրան կենսաապահովման սարքից։