40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ 3-անգամյա ռեժիմով

Երևանի քաղաքապետը հանձնարարական է տվել տրանսպորտային ցանցին, ըստ որի այսուհետ երևանյան բուժհաստատությունների աշխատակիցները աշխատավայր կհասնեն հատուկ տրանսպորտային միջոցներով՝ Երևանի համայնքային ավտոբուսներով:

Քաղաքապետը հանձնարարականը տվել է՝ ընդառաջ գնալով պարետ Տ. Ավինյանի ցուցմանը: Հանձնարարականի համաձայն համայնքային շուրջ քառասուն երթուղիներ սպսասարկեն երևանյան երեսուն բուժհիմնարկների բուժծառայողներին՝ ամենօրյա տեղաշարժն ապահովելու, տնից աշխատավայր և աշխատավայրից տուն տեղափոխելու համար:

Այս նախաձեռնությունը հանրային շրջանակներում տարատեսակ արձագանքների արժանացավ: Շատերը ողջունեցին, սակայն կային նաև շատ քաղաքացիներ, ովքեր առաջարկում են նմանատիպ լուծում տալ նաև սննդի սպասարկման ոլորտի, խանութների և սուպերմարկետների տեղաշարժը կազմակերպելու համար, քանզի աշխատավայր հասնելու և այնտեղից տուն վերադառնալու ամենօրյա խնդիր ունեն, որը ստիպված տաքսիով են լուծում: Նրանք կարծում են, որ իրենք ևս ռիսկային գոտում են գտնվում:

Հիշեցնենք, որ սահմանված կարանտինային սահմանափակումների շրջանակներում որոշակիորեն սահմանափակվել է նաև հանրային տրանսպորտի աշխատանքը. օրինակ՝ չի աշխատում մետրոն և հանրային տրանսպորտի այլ միջոցներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: