3 ախտորոշված դեպքերը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ են․ Փաշինյան

ԱԺ-ի քննարկումների ժամանակ պատգամավորների մտահոգությունները և հանրային անհանգստությունները մեղմելու համար Ն. Փաշինյանն այնուամենայնիվ նշեց այն գործարանի գտնվելու վայրը, որտեղ հայտնի վիրուսով վարակված քաղաքացիներ են մեկուսացվել:

Ն. Փաշինյանը նշեց նաև, որ երեկվա հայտարարված դեպքերից երկու քաղաքացիները ևս շենգավիթցիներ են: Ն. Փաշինյանը մեկնաբանել է վայրեր և մարդկանց անուններ ու տվյալներ չնշելու պատճառը: Զգուշավորության պատճառը կոռեկտությունն է և այն մտավախությունը, որ գուցե մարդիկ թիրախավորվեն:

Հայտնի է, սակայն, որ թյուր տեղեկությունները արագորեն տարածվում են և վատ հետևանքներ բերում: Մարդկիկ սկսում են առավել սնվել կեղծ լրատվությամբ, ինչն էլ հանգեցնում է խուճապի անհիմն սրման:

Ն. Փաշինյանը հստակեցրեց մի շատ կարևոր հանգամանք. արտակարգ իրավիճակի հայտարարումից հետո պատասխանատվություն է առաջ բերելու բոլոր այն դեպքերում, եթե հանրային տեղեկատվական հարթակներում կտարածվի պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող որևիցե լուր:

Понравилась статья? Поделиться с друзьями: