Այսօրվա վիրուսային գրաֆիկայի թարմացված հրապարակումը հաստատում է, որ առկա է վիրուսի նահանջման դրական դինամիկա: Եթե նախորդ օրերին վիրուսի առկայությունը հաստատող թեստերի քանակը հասնում էր անհանգստացնող աստիճանի, ապա այսօր ունենք վիրուսի հաստատված դեպքերի քանակի նվազում, ինչը բավականին հուսադրող է: Հայտնի է, որ վերջին քսանչորս ժամվա ընթացքում գրանցվել է երեսունչորս հաստատված դեպք:
Հայտնի է նաև, որ վիրուսի՝ տարածվածության առումով ամենախիտ երկրներում էլ է վիրուսակիրների աճը որոշակի նվազում գրանցել նախորդ օրերի համեմատությամբ:
Ստուգում անցած ու վիրուսի առկայությունը բացասող թեստերի քանակը անհամեմատ ավելի շատ է՝ 3477 թեստ: Կարևոր և ուրախալի հանգամանք է նաև այն իրողությունը, որ վերջին երկու օրվա ընթացքում մահվան ելքեր չենք ունեցել:
Ընդհանրացնելով հաստատված դեպքերի քանակը՝ նախարարությունը նշում է, որ դրանք 770-ն են: Մոտավորապես այդքան թիվ են կազմում նաև այն քաղաքացիները, ոքեր համարվում են պոտենցիալ բուժման ընթացքի մեջ գտնվողներ: Իսկ Փաստացի բուժվածների թիվը դեռևս անփոփոխ է: