«Հանրային խորհրդի նախագահ կոչեցյալի կատարմամբ լկտի սուտ է»․ Արփինե Հովհաննիսյանը՝ Ստյոպա Սաֆարյանին

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կոշտ պատասխանել է Ստյոպա Սաֆարյանի հայտարարությանը։ Հանրային խորհրդի նախագահը նշել էր, թե Արփինե Հովհաննիսյանը սադ րիչ նյութեր է տարածում և սխալ տեղեկություններ է տալիս։

«Ես Ազատության հրապարակում այսօր ելույթ չեմ ունեցել։ Հարթակից ստյոփասաֆարյանի ասածը չեմ հնչեցրել։ Տավուշի մարզի մասին ԱՌՀԱՍԱՐԱԿ չեմ խոսել, նման միտք չեմ հնչեցրել։ Հանրային խորհրդի նախագահ կոչեցյալի կատարմամբ լկտի սուտ է տեղադրվել իր էջում։ Հերթականը։ Փաշինյանական մակարդակի սուտ:

Եթե դու դնում ես նյութ, որի նպատակը վարկաբեկելն է, որը սուտ է, որը դժվար չէ մեկ րոպեում ստուգել ու տեսնել ովքեր են խոսել հարթակում, իսկ ըստ քո իսկ գրածի՝ քեզ տեղեկացրել է այդ ստի մասին ԶՈ ՀՎԱԾ մարդը, ապա դու…

Բնութագրությունն ընտրիր ինքդ։ Իմ ցանկացած «լուտանք» գնահատականն է իմ հանդեպ կատարված ստոր քայլի»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: