«Ներեք ինձ, չեմ կարող, որովհետև կյանքը կանգ է առել…»․ Թամարա Գևորգյան

Դերասանուհի Թամարա Գևորգյանը հուզառատ կերպով տեղեկացրել է իր հետևորդներին՝ աշխատանքները դադարեցնելու որոշման մասին։

«Հարգելիներս..․ Չգիտեմ՝ ինչպես նկարագրեմ զգացողություններս… Շնորհակալ եմ, գնահատում եմ յուրաքանչյուրիդ ամենափոքր, բայց ամենամեծ օգնությունը… Շնորհակալ եմ ընկերներիս իրենց անշահախնդիր նվիրումի, վաթսուներեք օր անտրտունջ աշխատանքի համար: 14000 հոգուց ավել մարդ օգնություն ստացավ: Սփյուռքի մեր ընկերները, տեղի ապրող մեր սրտացավ բարեկամներն ամեն բան արեցին, որպեսզի օգնության կարիք ունեցողը չմերժվի…. Երազում էի հաղթանակով թերթել էջը… Ավաղ…

Շատ կցանկանայի ասել՝ ամեն բան լավ է լինելու, կյանքը շարունակվում է… Ներեք ինձ, չեմ կարող, որովհետև կյանքը կանգ է առել… Լավատեսությանս չափը չի ներում, որ հույս տամ… Մենք դադարեցրինք օգնություն տրամադրելու աշխատանքները… Թերևս այսքանը…»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ այս ծանր օրերի ողջ ընթացքում Թամարան ընկերների հետ կամավորական լուրջ աշխատանքներ է իրականացրել՝ իր բաժին աջակցությունը ցուցաբերելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: