2018-ի այս օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Թավշյա հեղափոխության սկիզբը

2018-ի ապրիլյան այս օրը՝ ամսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Թավշյա հեղափոխության սկիզբը։ Մարտի վերջին սկսված քայլերթն ու բողոքի ակցիաներն այդ օրվա առավոտյան նոր տեմպով էին վերսկսվել, քանզի կարևոր օր էր․ ԱԺ-ն վարչապետ էր ընտրում։ Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ առաջադրված իշխող կոալիցիայի կողմից, ընտրվեց 77 կողմ, 15 դեմ ձայներով:

Դրանից հետո կայացավ, թերևս, ամենակարևոր իրադարձությունը՝ Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին ժողովրդական առաջնորդ Փաշինյանը հայտարարեց՝ սկսում են Թավշյա հեղափոխություն՝ արգելափակելով պետհաստատությունները։

Ավելի ուշ՝ երեկոյան ժամը 19:00ին, մեկնարկեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողների հանրահավաքը՝ հազարավոր մարդկանցով։ Հանրահավաքին ելույթ ունեցած Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց հանրությանը՝ հաջորդ օրերին շարունակել բողոքի ակցիաները։

Եթե չլիներ այ նշանավոր օրը, երևի թե, չապրեինք Նոր թավշյա Հայաստանում, որտեղ տիրում է այլ մթնոլորտ, իսկ օրենքի ուժն ու հավատն իշխանության նկատմամբ անսասան են։

Понравилась статья? Поделиться с друзьями: