20 տարի առաջ այս օրը ստեղծվել է «Վիկիպեդիա»-ն

2001թ.-ի հենց այս օրն է ստեղծվել «Վիկիպեդիա» ազատ հանրագիտարանը: 20 տարի առաջ այս օրը ստեղծողները չէն պատկերացնի, որ այն կդառնա մարդկանց և համացանցի անբաժանելի մասը: Եթե գիտական աշխատանքից, հոդվածներից մինչև ամենասովորական տեղեկատվության որոնման մեջ Վիկիպեդիան մեր անբաժան ընկերն է: Եթե անգամ ինֆորմացան բավարար չէ, այն կարող  ուղղորդող գործիք հանդիսանալ մեր որոնումների մեջ:

Վիքիպեդիա անունն առաջացել է «վիքի» և «Էնցիկլոպեդիա» բառերից, որոնք թարգմնաբար համապատասխանաբար նշանակում են  արագ և հանրագիտարան: Վիկիպեդիայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ հոդվածների հեղինակներն անանուն է, այսինք ցանկացած ինֆորմացված և խելացի մարդ կարող է դառնալ կայքի հոդվածագիր: Զարմանալի է, բայց ներկայումս կայքում կան 71 000-ից ավելի հոդվածագիրներ: Հիշեք մի կայք, որ այդչափ հոդվածագիր ունենա: Հոդվածներ են գրվում ավելի քան 287 լեզուներով:

Ստեղծման օրվանից Վիկիպեդիան մեկ նպատակ ունի՝ միավորել մարդկության գիտելիքներն ու տեղեկացվածությունը: Այսօր, կարելի է ասել, այն իր նպատակին հասել է:

Վիկիպեդիան հիմնադրման հետաքրքիր պատմություն ունի: Այն սկզբնական շրջանում պետք է լիներ «Նյուփեդիա» նախագծի մասնաճյուղ, որը ազատ հանրագիտարան ստեղծելու նպատակ ուներ: Նյուփեդիայի հիմնադիրը Ջիմմի Ուելսն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: