Հերթական բոթն է գալիս Իտալիայից։ Տաղանդաշատ տղա է մահացել, որը կարող էր ապագայում իր երկրի հպարտությունը լինել։ 19 տարեկանում մահացել է իտալական բարձրագույն խմբի «Ատալանտա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Անդրեա Ռինալդին։
Նա հոսպիտալացվել է գլխուղեղային անոթային անևրիզմայից։ Նրան անհապաղ վերակենդանացման բաժանմունք են տեղավորել՝ փրկության հույսով։ Չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Ակումբը ցավակցական ուղերձ է հղել տղայի հարազատներին ու ընկերներին։ Երկրպագուներն անչափ ցավում են կորստի համար։ Վիշտն իրապես շատ մեծ է՝ հաշվի առնելով ամրակազմ ու սպորտային տղայի տարիքն ու անսպասելի մահը։
Ռինալդին «Ատալանտա»-ի տաղանդաշատ սան է, թեպետ հիմնական կազմում դեռևս ոչ մի խաղ անցկացնել չէր հասցրել։ Նա երիտասարդական թիմի աստղն էր, ինչպես նաև այլ ակումբներում էր խաղում՝ վարձավճարով։ Տղայի վերջին ակումբը «Լենյանոն» էր, որը Սերիա Դ-ում էր հանդես գալիս։