16-ամյա ֆուտբոլիստը կոմայի մեջ է

Ողբերգություն է տեղի ունեցել Օրեխովո — Զուեվոյի «Զնամյա տրուդա» ակումբի մարզման ժամանակ․ թիմի դարպասապահ Իվան Զաբորովսկին կայծակահարվել է։ Մարզման ընթացքում պարզ եղանակը կտրուկ փոխվել է, ամպրոպ է սկսվել, որի ընթացքում տղան կայծակահարվել է։ Մարզիչն առաջին բուժօգնությունն է ցուցաբերել՝ մինչ կժամանի շտապօգնության մեքենան։

Դեպքի վայր ժամանած բժիշկները որոշել են հոսպիտալացնել ֆուտբոլիստին՝ տեղի հիվանդանոց, որտեղ արհեստական օդափոխության սարքին են միացրել։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր և որոշել են նրան Մոսկվա տեղափոխել։ Օրգանիզմը վերականգնելու համար մասնագետները ժամանակավորապես երիտասարդին դեղամիջոցային կոմայի մեջ են մտցրել։

«Մենք մարզման դուրս եկան։ Եղանակը դեռևս պարզ էր, ոչինչ չէր խոսում ողբերգության մասին։ Դժբախտ պատահար տեղի ունեցավ, ինչից հետո մարզիչ Անտոն Եվգենևիչ Բասովը չկորցրեց իրեն, արհեստական շնչառություն և սրտի մերսում արեց՝ աշխատացնելով սիրտը՝ մինչ բժիշկների ժամանումը։

Իվանը հիվանդանոցում է հիմա, նա ուշքի է եկել, բայց բժիշկներն արհեստական կոմայի մեջ են մտցրել՝ վիճակը կայունացնելու համար»,- նշել է տղայի ընկերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: