13 տարի միասին․ Արամ MP3-ի և կնոջ գեղեցիկ լուսանկարներն ու շնորհավորանքը ամուսնության տարեդարձի առթիվ

Հայ շոու բիզնեսի ոլորտում բավականին հայտնի դեմք է Արամ MP3-ին։ Նա այսօր տոնական տրամադրության մեջ է, ինչին էլ նվիրված է իր օրվա հրապարակումը։

Արամն արդեն տասներեք տարի է, ինչ ամուսնացած է։ Տասներեքամյա ամուսնական կյանքի ընթացքում ընտանիքում երկու բալիկ է ծնվել ու մեծանում։

Արամի կինն Աննա Մարգարյանն է։ Արամի ու Աննայի երկու զավակներն էլ տղաներ են։ Նրանց առաջնեկն արդեն տասը տարեկան է, իսկ երկրորդ տղան՝ Դավիթը՝ երեք տարեկան։

Այսօր ընտանիքի տասներեքամյա հոբելյանի առիթով Արամը հրապարակել է տիկնոջ հետ գեղեցիկ ու ռոմանտիկ լուսանկարներ՝ իր ջերմ վերաբերմուքն արտահայտելով նրա նկատմամբ։

Նշենք, որ Արամն իր մասնագիտությամբ բժիշկ է ու դեղագործ, սակայն զբաղվում է միանգամայն այլ գործունեությամբ։ Աննայի ու Արամի ծնողները եղել են համադասարանցիներ։

Անցնող տարին կորուստով է եղել նաև նրանց ընտանիքի համար, քանի որ մահացել է Արամի հայրը։ Արամի մայրը մանկավարժ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: