Գյումրեցի՝ արդեն բոլորին հայտնի ու սիրելի դարձած Նազելին սկսել է ապաքինվել: Նրա վիճակի մեջ դրական տեղաշարժի մասին վերջերս տեղեկություն էր տարածել հիվանդանոցը՝ «Սուրբ Աստվածամայր»-ը, որտեղ բուժում է ընդունում Նազելին:
Երբ Նազելիի մայրիկի հետ կատարված մեծ դժբախտությունը եղավ, աղջնակը շաբաթներ շարունակ անգիտակից վիճակում էր, իսկ նրա ընտանիքի միակ ողջ մնացած անդամը՝ տասնյոթամյա եղբայրը, գտնվում էր արտերկրում:
Եղբայրը վերադարձավ և հանգրվանեց հորաքրոջ տանը: Լրատվամիջոցներին տված հարցազրույցում տղան ասել էր, որ քրոջը տեսնել ուզում է, բայց առաջիկայում, ոչ այդ պահին, քանզի այդ ժամանակ նա հոգեբանորեն դեռևս պատրաստ չէր:
Այսօր հիվանդանոցի լրատվական բաժնի պատասխանատուն ու մամլո քարտուղարը լուսանկար էր հրապարակել՝ հայտնելով, որ քույր ու եղբայր վերջապես հանդիպել են: Լուսանկարում պատկերված է երեխաների հանդիպման պահը, որը բավականին հուզիչ տեսարան է իրենից ներկայացնում:
Հիվանդանոցի մամլո քարտուղարը տեղեկացնում է նաև, որ մինչ այս աղջնակին հարազատներից դեռ ոչ ոք չէր այցելել, իսկ եղբայրը ցանկություն է հայտնել քրոջ հետ հարաբերությունները և շփումները շարունակել: