11,895 քաղաքացի ինքնամեկուսանալու ծանուցագիր է ստացել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հայտնում է՝ հազարավոր մարդկանց ինքնամեկուսանալու ծանուցագրեր են տրվել։ Մարտի 19-ից սկսցած նմանատիպ ծանուցագրեր են ստացել 11,895 քաղաքացիներ, նրանց մասին տեղեկություններ հայտնվել է պատկան մարմիններին, որոնք էլ հետևելու են ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը։ Նրանցից հոսպիտալացվել է 172 քաղաքացի, իսկ հատուկ քարտեր լրացրել է 24,172 քաղաքացի։


Այս ամենը, անշուշտ, արվում է մեր քաղաքացիների անվտանգության համար։ Դա շատ կարևոր է, հատկապես այս ծանր իրավիճակում՝ կորոնավիրուսյան համավարակային պայմաններում։ Պետք չէ մոռանալ՝ այսկերպ կարևորվում է ոչ միայն երիտասարդների, այլ կարևորը՝ փոքրերի և տարեցների առողջությունը։

Նրանց իմունային համակարգը թույլ է, այդ պատճառով էլ կարևոր է պահպանել նրանց առողջությունը և անվտանգությունը՝ զերծ պահելով նրանց հնարավոր վարակից։

Միակ ճշգրիտ փրկությունն այս իրավիճակից ինքնամեկուսացումն ու հիգիենային կանոնների պահպանությունն է, որը կարող կյանքեր ու առողջություն փրկել։

Понравилась статья? Поделиться с друзьями: