11-ամյա Էրիկի նամակը Ձմեռ պապիկին ցնցել է հիմնադրամի աշխատակիցներին․ նրանք գնացել են նամակի հետքերով և ահա թե ինչ պարզել․ անասելի հուզիչ տեսանյութ

Օրերս «Շտապիր դեպի բարին» հիմնադրամը մի նամակ է ստանում, որը բոլոր նամակներից շատ էր տարբերվում։ Նամակը հասցեգրված էր Ձմեռ պապիկին։

Հեղինակը 11 տարեկան Էրիկն էր։ Նամակում Էրիկը Ձմեռ պապիկին խնդրել էր, որ այն նվերը, որը պետք է բերի իրեն, այդ գումարը փոխանցի Զինվորի տուն։ Էրիկի նամակի հետքերով գնացել են Հայկուհին, Ռուզաննան, Անդրանիկը և Հրայրը։

Նրանք հասել են Տավուշի մարզ և գտել Էրիկին սահմանամերձ Արծվաբերդում: Հիմնադրամի աշխատակիցներին նամկաը հուզել էր մինչև սրտի խորքը։

Էրիկը ստացավ իր նվերը․ հիմնադրամը նվերի գումարը փոխանցեց Զինվորի տուն, իսկ էրիկին Զինորի տուն այցելու հրավեր էին տվել։ Տասնմեկամյա տղան, ով հեռուստացույցով էր տեսել Զինվորի տունը, այցելեց և հնարավորություն ունեցավ շփվել այնտեղի բնակիչների հետ։

Էրիկը տղաներին սրբատկեր էր նվեր բերել և հույս հայտնել, որ այն կօգնի իրականացնել բոլոր երազանքները։ Այս մասին պատմող անասելի հուզիչ տեսանյութը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: