100.000 դրամ փոխանցեցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի. Արսեն Թորոսյան

Արդեն մի քանի օր է, բացի վիրուսային կանխարգելման աշխատանքներ նախաձեռնելուց, առողջապահության նախարարությունը՝ ի դեմս նախարարի, նախաձեռնում է նաև մարդկային և ֆինանսական պոտենցիալի հավաքագրում:

Նախարարության կոչին, թե պետք են կամավորներ, շատ արագ արձագանքեցին հազարավոր քաղաքացիներ, ուստի հաջողրդեց մեկ այլ հայտարարություն, թե կամավորության համար ներկայացած մարդկային ռեսուրսները միանգամայն բավարար են:

Ա. Թորոսյանը երեկ հրապարակեց հաշվեհամար, որի նպատակն է անհրաժեշտ գումար հավաքել վիրուսի բուժման և կանխարգելման պատշաճ կազմակերպման համար:

Առավոտյան արդեն ինքը՝ նախարարը, հայտարարեց, որ անձամբ իր միջոցներից 100 հազար դրամ է փոխանցել նորաբաց հաշվին, որպեսզի աջակցի վիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանը:

Գրառմանը կից նախարարը ներկայացրել է գումարի մուծման էլեկտրոնային կտրոնը՝ հիշեցնելով, թե ինչպես պետք է ճիշտ կատարել վճարումը, որպեսզի նստի հաշվեհամարին: Շատ քաղաքացիներ պատրաստակամություն են հայտնել աջակցել նախարարությանը ֆինանսապես և ֆիզիկապես:

Понравилась статья? Поделиться с друзьями: