10 օրում կառուցվել է 42 սպասասենյակներով հիվանդանոցային մոդուլը․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիանալի նորություն է հայտնել․ կառուցվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին կից մոդուլը՝ նախատեսված կասկածի տակ եղած պացիենտների համար։ Ընդամենը 10 օրում կառուցվեց 42 սպասասենյակային մոդուլը՝ ախտորոշումն սպասող հիվանդների համար։

Նախարարը նաև ներկայացրել է մոդուլի կառուցման տեսանյութը, որտեղ երևում է՝ ինչպես են մարդիկ գիշեր ու զօր աշխատում՝ այս ծանր իրավիճակից հնարավոր ելքեր գտնելու համար։

Նախարարը նաև նշել է՝ հանրապետությունում առանձնացվել են վայրեր, որտեղ կլինեն հիվանդների համար նախատեսված մահճակալներ։ Դա նախապատրաստվում է վարակման դեպքերի ավելացման դեպքում պայմաններ ունենալու համար։

Կրկին ու կրկին պատկան մարմինները հորդորում են՝ մնալ տանը և ինքնամեկուսացվել՝ վարակը չտարածելու համար։ Սա հատկապես կարևոր է տարեցների դեպքում, քանզի նրանց իմունային համակարգն առավել խոցելի է տվյալ պայմաններում, ինչը նշանակում է՝ նրանք ռիսկի խմբում են և պետք է հետևենք նրանց առողջական վիճակին։

Понравилась статья? Поделиться с друзьями: