«10 փաստ իմ մասին»․ Արուսիկ Տիգրանյան

Գեղեցկուհի հաղորդավարուհի և լրագրող Արուսիկ Տիգրանյանը հետաքրքիր չելենջի է մասնակցել։ Բժիշկ Ադրինե Գրիգորյանի մարտահրավերով նա ներկայացրել է 10 փաստ իր մասին, որոնցից 3-ը սխալ են: Սխալ փաստերն առաջինը գուշակածները կստանան շուտով կայանալիք իր վարպետության դասի անվճար տոմս։

«Ահա փաստերը․

1. Իմ առաջին մեքենան վթարի եմ ենթարկել հենց 2րդ օրը:

2. Դպրոցում եղել եմ մշակույթի նախարար։

3. Երբեք չեմ վիրահատվել։

4. Գնացել եմ բասկետբոլի, վոլեյբոլի, շախմատի, ասեղնագործության, պարի, նկարչության։

5. Փարիզում գողացել եմ հուշանվեր։

6. Ունեմ «Տարվա լավագույն ուսանող»-ի մեդալ։

7. Իմ արյան հեմոգլոբինը միշտ ընկած ա։

8. Վարչապետից հացազրույց եմ վերցրել, բայց չի հեռարձակվել։

9. Համբուրվել եմ աղջկա հետ։

10. Արդուկ անել չգիտեմ:

Դե այսքանը իմ մասին: Իսկ հաջորդը եկեք ծանոթանանք Հայկ Մկրտչյանի և Եվա Ղարիբյանի հետ»,- գրել է նա՝ կարմիր մարզահագուստով լուսանկար տեղադրելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: