«Իմ սիրտը հիմա քար է` պապ անձ, գիր ու երգ մեջը խեղ դված…»․ Նազենի Հովհաննիսյան

Հրաշալի դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հուզառատ անդրադարձ է կատարել։ «Կոմիտասը ո՞նց է դիմացել Ցա վին… ու գրել է… գրել է… երգել է.. Իմ սիրտը հիմա քար է` պապ անձ, գիր ու երգ մեջը խեղ դված…

Տեսնում եմ միայն վտ անգն ու մասշտաբը` արհավիրքի, դառել եմ թու յն` վշտի թու յն… ու չգիտեմ՝ ինչ անել, ինչով օգնել, ինչպես լինել, ինչպես ապրել… Էս կյանքն ինչի՞ մասին էր, ախր, որ էդպես էլ չապրեցինք: Հազիվ աղոթքս եմ մրմնջում անդադար…

Ամենասրբուհի` Մայր Աստվածածին, Քրիստոսի մոտ բարեխոսիր, եղած ժողովրդին պահիր ու պահպանիր արհավիրքից, վի րավոր Արցախն ու Հայաստանը պահիր ու պահպանիր, մեր անգետ, անխնա, անհավատ ու գոռոզ էությունը ներիր ու հնարավորություն տուր` ԼԻՆԵԼՈՒ և քո լույսով ապրելու…. Քո սիրով ամրացրու մեզ ու Հայրենիքը փրկելու ու ժ տուր, ճանապարհ ու հնարավորություն տուր… Ու ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ տուր մեզ` անտեսներիս, մտածելու կարողություն` անգետներիս, պայ քարելու ու ժ` հուսահատվածներիս, և խաղաղություն` քաոսի մեջ մոլորվածներիս:

Նահա տակված զի նվորներին հավերժ շնորհակալությամբ ու խոնարհումով հիշելու կարողություն, ողջերին` փորձանքից ու թշ նամու գնդակից պաշտապանելու քո Օրհնությունը տուր: Ու ներիր… ներիր… ներիր…»,- նշել է նա՝ զետեղելով սուրբ լուսանկար։

Понравилась статья? Поделиться с друзьями: