«Եթե դու լինեիր թագավորի երեխա,ով ունի ամեն ինչ․․․»․ Մարիա Չանդիրյան

Տաղանդաշատ դերասանուհի Մարիա Չանդիրյանը հուզառատ անդրադարձ է կատարել․ «Բարի լու՜յս իմ Քրիստոնյա ազգ…Եթե դու լինեիր թագավորի երեխա,ով ունի ամեն ինչ՝ իշխանություն, իմաստություն, հարստություն, զո րություն…

Դու թաքուն կպահեի՞ր քո «ով» լինելը…. Վստահ եմ պահը բաց չէիր թողնի հիացմունքով պատմելու բոլորին, թե ով է քո հայրը, ինչեր է անում քեզ համար, ու կուզեիր ընկերներդ էլ տեսնեին դա։ Ճի՞շտ է…

Իսկ ինչո՞ ես դու ամաչում իսկապես փառավոր ու զորավոր Տիրոջ մասին խոսելուց, ում դու ամեն օր դիմում ես «Հայր մեր» անվանելով… Ով իրականում Տերն ու Տիրակալն է ամենի ու չնայած դրան քո Հայրն է, ով Քեզ ճանաչում ա դեռ չծնված, օրհնում, պաշտպանում և առաջնորդում ա ամենուր… Ինչի՞ համար ես օգտվում էդ պատիվից ու կողքինիդ չե՜ս ասում Աստծու հրաշագործ լինելու մասին…

Ի՞նչ գիտես էդ մարդը հիմա հենց Տիրոջ կարիքը չունի… էգոիստություն չի՞ արդյոք իմանալ ու ճանաչել Աստծո հրաշագործ ու բժշկարար «Հայր» լինելու մասին ու չպատմել ընկերոջդ, ում դու սիրում ես… Ինչի՞ց ես վախենում…

Понравилась статья? Поделиться с друзьями: