«Մենք այլևս 19-րդ դարում չենք ապրում»․ Կարպիս Փաշոյան

Լրագրող Կարպիս Փաշոյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Մեզ օդ ու ջրի պես 21-րդ դարի բա նակ է անհրաժեշտ՝ արդիական զե նքերով սպա ռազի նված։ Սա այլևս առաջվա գոնե խախուտ կայությամբ աչքի ընկնող տարածաշրջանը չէ, ամեն պահ կարող է ինչ-որ սադ րանք սան ձազերծվել։ Հատկապես որ Սյունիքը, կարծես թե, երկու կողմից աքցանների մեջ է առնվել։ Իսկ ժամանակակից բա նակ ստեղծելու համար անհրաժեշտ է հզոր տնտեսություն։ Փաստը մնում է փաստ, որ բարեգործությամբ, դրամահավաքներով հնարավոր չէր սպա ռազի նության մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ, թո՛ղ ինձ ներեն բոլոր բարեգործները, բայց բա նակաշինության լայնամաշտաբ գործընթացի տեսանկյունից, դրանք ընդամենը խղճուկ փորձեր էին։ Այդպես չի լինում։

Իմ համոզմամբ հզոր տնտեսության և 21-րդ դարի բա նակի պահանջարկները կարող են կյանքի կոչվել բացառապես միայն խաղաղության կոնցեպտի համատեքստում։ Այսինքն՝ առևտուր անել թուրքերի հետ և նրանց փողերով սպա ռազի նվել։ Մոտակա տասնամյակներին ես այսպես եմ պատկերացնում հայկական պետության արտաքին քաղաքականությունը։ Այսինքն երկսայր՝ մի կողմից դեպի խաղաղությանը հակված, իսկ մյուս կողմից խաղաղությունը խաթարողներին պատժելուն պատրաստակամ։ Ո՛չ, ես երրորդ պատե րազմի պրո պագանդայով չեմ զբաղվում և ամբողջությամբ ջատագովն եմ բարիդրացիության։ Բայց սրանից ամենևին էլ պետք չի ենթադրել, թե մենք պետք է մեր ժողովրդին անզգայության մատնեք՝ դա տապարտելով ոչնչացման։

Ես այլ ելք չեմ տեսնում, նույնիսկ եթե թալան չլինի և մենք նաց իոնալ-բոլշև իզմի տրամաբանությամբ կուլ ակաթափ անենք բոլոր գործարարներին, եկեղեցի կառուցելու փոխարեն զե նք գնենք, միևնույն է, չենք կարող սպա ռազի նության մրցավազքի մեջ մտնել ռազ մաարդյունաբերության համակարգ ունեցող հարևանների հետ։ Մենք այլևս 19-րդ դարում չենք ապրում, որ մեկուսացված ու շրջափակված պալիգոնը կարողանա լուրջ դիմադրություն ցույց տալ։

Եթե մոտ ապագայում բա նակաշինությունը 21-րդ դարի ռելսերի վրա չդրվի, ապա վերստին կանգնելու ենք նույն կոտրած տաշտակի առջև, այսինքն վատ կր ակող A K- 74-ով սպա ռազի նված զի նվորներին նորից մեն-մենակ ենք թողնելու տեխնոլոգիաների դեմ դաժանագույն պատե րազմում։ Մենք իրավունք չունենք մեր հիմար անկարողությամբ չխնայել զի նվորների կյանքերը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: