Օլյա Հակոբյանը ձիարշավարանից շլացուցիչ կադրեր է հրապարակել

Անկրկնելի դերասանուհի Օլյա Հակոբյանը գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել։ Այս անգամ նա ձիարշավարան է գնացել և անկրկնելի կադրեր նկարահանել։ Ոճային գեղեցկուհին համապատասխան լուք է ընտրել, որը պարզապես փայլուն է։

Օլյան սպիտակ վերնաշապիկ է կրում, որը կապված է որովայնի հատվածում և բացում է փորը։ Նա կոպիտ ջինսե երկնագույն տաբատ է կրում՝ ստանալով իսկական կոբվոյական կերպար։

Որպես գլխազարդ՝ գեղեցկուհին բանդանա է կապել և տակից թողել իր գեղեցիկ մազերը։ Կերպարն անբողջացրել է յուրահատուկ ականջօղերով՝ խոշոր կլորներով գեղեցիկ հյուսված։

Իհարկե, ավելորդ է խոսել դիմահարդարման մասին և գեղեցիկ պեպենների, որոնք ստեղծված են արհեստականորեն։ Պեպենները շատ ոճային ու համահունչ են այս կերպարի հետ։

Մի քանի կադրերում նա ձիու մոտ է, մյուս կադրերում էլ ձիուն է հեծել։

Գեղեցկուհին հատուկ հեծյալի երկարաճիտ կոշիկ է կրում, որն էլ ավելի համահունչ է այս կերպարին։

Նա ձիուն հեծած լուսանկարին կից գրել է․ «Ինքն իմ սերնա, ամենախելացի ու սիրուն» և մակագրությունը սրտիկով ուղեկցել։

Օլյան, կարծես, իսկական սաֆարիի բնակչուհի լինի։ Նրա կերպարն իրապես անչափ գեղեցիկ ու ոճային է ստացվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: